ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Միքայել Սրբազանի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին

Միքայել Սրբազանի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին

Վերաքննիչ քրեական դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու մասին որոշումը կհրապարակի փետրվարը 6-ին ժամը 15:00-ին։

Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է այն բանում, որ «ունենալով մեծ թվով կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, իսկ այնուհետև 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։

  • Կիսվել: