երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Միքայել սրբազանի գործով դատական նիստ Վերաքննիչ դատարանում (ուղիղ)

Միքայել սրբազանի գործով դատական նիստ Վերաքննիչ դատարանում (ուղիղ)

Վերաքննիչ դատարանում, այսօր՝ դեկտեմբերի 15–ին, ընթանում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի քննությունը։

Նշենք, որ նա պետք է տեղափոխվեր «Իզմիրլյան» հիվանդանոց բուժման և վիրահատության նպատակով, սակայն տեղափոխությունը տեղի կունենա վաղը։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու գործով դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման։ Նա մեղադրվում է այն բանում, որ «ունենալով մեծ թվով հետևորդներ, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։

Հատկանշական է, որ 2020 և 2023 թվականներին ևս Միքայել արքեպիսկոպոսը ռազմական հեղաշրջում իրականացնելու անհրաժեշտության մասին նույնաբովանդակ հայտարարություններ է արել, սակայն այդ ժամանակ իր նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մեջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում։ Նրանք հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է 2024-ին արված հայտարարարության համար միայն 2025-ին հետապնդում հարուցվել՝ այն բանից հետո, երբ վարչապետը սկսել է թիրախավորել հոգևորականներին, այդ թվում՝ Աջապահյանին։

Վերաքննիչ դատարանում դատական ակտը բողոքարկել են և՛ պաշտպանները, և Դատախազությունը։

  • Կիսվել: