շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Միքայել Արզումանյանը որեւէ հանցանք չի կատարել. փաստաբան

Միքայել Արզումանյանը որեւէ հանցանք չի կատարել. փաստաբան

Որևէ ակնկալիք չկա այս դատական նիստից, սովորական ընթացքով դատական նիստը պետք է շարունակվի, վկաների հարցաքննություն է լինելու, տեսնենք թե կներկայանան վկաները, կամ ովքեր կլինեն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10–ին լրագրողների հետ զրույցում նշեց ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Սովորական ընթացքով հարցաքննությունը տեղի կունենա։ Նախորդ նիստին է խափանման միջոց կալանքը փոխվել տնային կալանքով և գրավով։ Այս պահին որևէ ակնկալիքի հարց չկա էլ, որովհետև երեք ամիս ժամկետով է կիրառված տնային կալանքը։ Երեք ամիս լրանալուց հետո պետք է լրանալու ժամանակահատվածում պետք է քննարկվի երկարացվի թե չերկարացվի»,–ասաց ն։

Պաշտպանը նշեց, որ Միքայել Արզումանյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, որովհետև որևէ անցանք չի կատարել. «մենք դատարանում փորձում ենք հիմնավորել, որ մեղադրանքներ անհիմնա են»։

Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ըստ մեղադրանքի՝ նա, չունենալով նման լիազորություն, «Արեգա» բարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նա 3 տարի  կալանավորված էր եւ ընդամենը օրեր առաջ էր նրա խափանման միջոցը փոխվել տնային կալանքի։

  • Կիսվել: