ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Միքայել Արզումանյանի գործը կքննի նախկին դատախազ դատավորը. «Ժողովուրդ»

Միքայել Արզումանյանի գործը կքննի նախկին դատախազ դատավորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը քննելու է նախկին դատախազ դատավորը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ով է քննելու Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը: Վերջինս քննելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը, որը 2022 թվականին ազատվել էր գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից, որտեղ ավագ դատախազ էր, եւ հետագայում նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր:

 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը և 2 ամսով երկարեցրել Արզումանյանի կալանքը։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին և մինչ օրս մնում է կալանքի տակ:

 

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: