կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին ու երեք հոգի. Լրագրողներին՝ ոչ. Խոսնակ

ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին ու երեք հոգի. Լրագրողներին՝ ոչ. Խոսնակ

ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնի պատասխանատու Արթուր Ասլանյանը ՄԻՊ գրասենյակի մոտ հավաքվածներին տեղեկացրեց, որ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին:

«Հրավիրում ենք ներս, մինչեւ 4 հոգի սպասում ենք: Կխնդրենք բարձրանան վերեւ»,-ասաց նա՝ հավելելով, որ լրատվամիջոցներին դա չի վերաբերում:

«Հանդիպումից հետո ես մանրամասն տեղեկատվություն կներկայացնեմ լրատվամիջոցներին»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Դժբախտաբար, առանց գոնե մի քանի լրատվամիջոցների չենք կարող հանդիպել: Գնահատում ենք ձեր առաջարկը, բաց, թափանցիկ խոսակցություն եւ ՄԻՊ-ը առաջին հերթին միտված պետք է լինի, որ բոլորը հասկանան, իր գործունեությունը տեսնեն, մարդիկ էլ գնահատեն այն, ինչ տեղի է ունեցել: Շատ կարեւոր է, որ հրապարակային ներկայացվի՝ գնահատականները կան, թե չկան»:

ՄԻՊ խոսնակն ասաց, որ այս մասին պետք է փոխանցի Մանասյանին։

  • Կիսվել: