երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ՄԻՊ-ը դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք խախտվե՞լ են Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավունքները

ՄԻՊ-ը դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք խախտվե՞լ են Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավունքները

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 19-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք խախտվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի իրավունքները:

Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվել են, թե արդյոք նա պաշտպանում է Գարեգին Բ-ի նկատմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը: Հիշեցնենք, որ գործող իշխանությունները հրաժարվում են վերջինիս ճանաչել որպես Կաթողիկոս:

«Ես այս հարցին բազմիցս անդրադարձել եմ: Ես Մարդու իրավունքների պաշտպանն եմ, որը որևէ իրավասություն չունի որևէ մեկին ճանաչելու կամ չճանաչելու որպես եկեղեցու ղեկավար, կրոնական կազմակերպության ղեկավար: Ես պաշտպանում եմ նրանց իրավունքները և զբաղվում եմ նրանց իրավունքների պաշտպանությամբ», - ասել է Մանասյանը:

Այն հարցին, թե արդյոք խախտված են Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավունքները՝ հաշվի առնելով գործադիր իշխանության ղեկավարի հայտարարությունները, ինչպես նաև Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցված քրեական գործը և արդյոք նա չի պլանավորում անձամբ հանդիպել Կաթողիկոսին, մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է բավականին անորոշ։ «Ես խնդրի վերաբերյալ բազմիցս խոսել եմ, հատուկ շեշտադրել եմ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը հարգելու կարևորությունը։ Սրա վերաբերյալ կարծում եմ նոր չէ, որ արտահայտվում եմ, առավել ևս վերջին իրադարձությունների հետ կապված, որոնք վերաբերել են դատակատ ակտը չկատարելու հիմքով քրեակատ վարույթ նախաձեռնելուն և քրեական հետապնդումներին», - հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Նա նաև փորձել է «գնահատականների սահմանափակ լինելը» արդարացնել պատշաճ դատական ակտի առկայությամբ։

  • Կիսվել: