ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է սեղանի թենիսի «Հավասարը՝ հավասարին» բաց առաջնությանը
Դեկտեմբերի 13-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աքսանա Ղահրամանյանը մասնակցել է ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված սեղանի թենիսի «Հավասարը՝ հավասարին» բաց առաջնությանը։
Միջոցառումը նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվան և նպատակ ուներ խթանել հավասար հնարավորությունները, ներառականությունը և հասարակության տարբեր խմբերի միջև փոխըմբռնումը՝ սպորտի միջոցով։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է նման նախաձեռնությունները՝ դիտարկելով դրանք որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը, հասարակական կյանքում նրանց լիարժեք և հավասար մասնակցության ապահովմանը նպաստող արդյունավետ միջոց։


