երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում համայնքապետարանը վերանորոգել է շենքի ջրամատակարարման խողովակը

ՄԻՊ-ի արագ արձագանքման արդյունքում համայնքապետարանը վերանորոգել է շենքի ջրամատակարարման խողովակը

Քաղաքացին զանագահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել, որ բազմաբնակարան շենքի ջրամատակարարման խողովակը պայթել է, որի հետևանքով ջուրը հոսում է՝ վնասելով բնակիչների տները։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ից:

Ըստ քաղաքացու՝ խնդրի կարգավորման նպատակով դիմել է համայնքապետարան, սակայն որևէ արձագանք չի ստացել։

Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը կապ է հաստատել համայնքապետարանի իրավասու ներկայացուցչի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման և համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացու կողմից բարձրացված հարցը ստացել է դրական լուծում․ ջրամատակարարման խողովակը սեղմ ժամկետներում վերանորոգվել է։

  • Կիսվել: