երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է

ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր աշխատավարձի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում: ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ դիմումատուի բողոքի համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից արգելանք է դրվել իր աշխատավարձի վրա 100 տոկոսի չափով:

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում, նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է:

  • Կիսվել: