ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
ՄԻՊ-ի աջակցությամբ լուծվել է երեխայի վիրահատության համար անհրաժեշտ բժշկական թանկարժեք տեխնոլոգիայի ձեռքբերման հարցը

ՄԻՊ-ի աջակցությամբ լուծվել է երեխայի վիրահատության համար անհրաժեշտ բժշկական թանկարժեք տեխնոլոգիայի ձեռքբերման հարցը

Անչափահաս երեխաների միայնակ մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ իր երեխայի համար անհրաժեշտ բժշկական օգնությունն անվճար կազմակերպելու խնդրանքով։
 Դիմումում նշվել է, որ երեխան ունի լուրջ առողջական խնդիր, որի բուժման նպատակով բժշկական հաստատության կողմից ցուցվել է բժշկական հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ վիրահատություն: Ըստ բժշկական տեղեկանքի՝ դրա արժեքը կազմում է շուրջ 3 միլիոն ՀՀ դրամ։
 Քաղաքացին հավելել է, որ իր ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և առկա չեն բավարար ֆինանսական միջոցներ վերոնշյալ թանկարժեք տեխնոլոգիան ձեռք բերելու համար:
 Միաժամանակ ընդգծվել է, որ վիրահատությունը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում, իսկ առողջական խնդիրը կարող է նաև խոչընդոտ հանդիսանալ երեխայի կրթության պատշաճ կազմակերպմանը։
 Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Առողջապահության նախարարության համագործակցության շնորհիվ վիրահատական միջամտության ժամանակ օգտագործվող թանկարժեք տեխնոլոգիայի արժեքը պետական պատվերի շրջանակներում ամբողջությամբ փոխհատուցվել է և քաղաքացու կողմից բարձրացված խնդիրը ստացել է լուծում։

  • Կիսվել: