ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են այցելել ոստիկանության բաժիններ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով։
Այցի արդյունքները կամփոփվեն, գրավոր պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից և ըստ անհրաժեշտության` ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային։