ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է կապանցի աշակերտների
Նոյեմբերի 20-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 9 ավագ դպրոցի 10-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտներին։
Այցի նպատակն էր «Մասնագիտական կողմնորոշում» առարկայի շրջանակում ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։
ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպումը կրել է հարց ու պատասխանի ձևաչափ. աշակերտները բարձրացրել են մի շարք հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:


