երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է մարզի 25 երիտասարդի

ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է մարզի 25 երիտասարդի

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է մարզի 25 երիտասարդի: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
 
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ՄԻՊ աշխատանքներին և իրազեկել երիտասարդներին կառույցի գործունեության, դիմելու ընթացակարգի մասին։
 
Հանդիպման բանախոսն էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Միլենա Տոնեյանը։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին`
  • ️ «Մարդու իրավունքների պաշտպանի» հասկացությունը՝ որպես սահմանադրական մարմին,
  • ️ «Մարդու իրավունքների պաշտպանի» գործառույթները,
  • ️ «Մարդու իրավունքների պաշտպան»-ին դիմելու կարգը։
Հանդիպման ամփոփիչ փուլում երիտասարդները բարձրացրել են մի շարք հարցեր` կապված զինծառայողների, վարորդների իրավունքների պաշտպանության հետ։ Ի պատասխան այս հարցերի, վերլուծվել են մի շարք օրինակներ, որոնք քննվել են հենց ՄԻՊ կառույցի կողմից։
 
Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանի միջոցով։

 

  • Կիսվել: