ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավարը ներառական կրթության թեմայով աշխատաժողովին հանդես է եկել որպես խոսնակ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Ներառական կրթության արձագանքման և հետադարձ կապի միասնական համակարգ» թեմայով աշխատաժողովին և հանդես եկել՝ որպես խոսնակ:
Զարինե Հովհաննիսյանը խոսել է համընդհանուր ներառական կրթության համատեքստում հաշմանդամություն ունեցող անձանց համար առանց խտրականության կրթության մատչելիությունը ապահովելու` պետության պարտավորության մասին։
Պաշտպանի ներկայացուցիչը պանելային քննարկման ընթացքում խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ապահովման տեսանկյունից դեռևս շարունակվող խնդիրների մասին, որոնք վերաբերում են՝
▪️ մատչելիության ապահովման և խելամիտ հարմարեցումների տրամադրման հետ կապված խնդիրներին,
▪️ կրթության որակի և արդյունավետության ապահովման հետ կապված խնդիրներին,
▪️ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունը առանձին միջավայրում կազմակերպելու խնդիրներին:
Պանելային քննարկումը կազմակերպվել էր «Լուսաստղ» հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Համընդհանուր ներառում 2. բյուջեից քաղաքականություն» ծրագրի շրջանակներում։


