երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՄԻՊ արագ արձագանքման խումբը «Ֆիզգորադոկից» բերման ենթարկվածների համար մեկնել է բաժին

ՄԻՊ արագ արձագանքման խումբը «Ֆիզգորադոկից» բերման ենթարկվածների համար մեկնել է բաժին

Երևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգարադոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում (հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ») 12 հարկանի շենքի կառուցման դեմ բողոքող մի խումբ բնակիչների և ոստիկանության միջև քաշքշուկ է տեղի ունեցել։ 

2 անձ բերման էր ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար:

  • Կիսվել: