ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՄԻՊ 20-ից ավելի աշխատողներ իրենց դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից

ՄԻՊ 20-ից ավելի աշխատողներ իրենց դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ՝ ամսի 23-ի դրությամբ 20-ից ավելի աշխատողներ իրենց դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

«Այս օրերին ունենք իրավիճակ, որ կարևորագույն ստորաբաժանումներ ունենք, որտեղ ուղղակի աշխատող չունենք», - ասաց պաշտպանը։

Գրիգորյանը սա որպես սաբոտաժ չի գնահատում, քանի որ աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ հնարավորություն ունեցել է խոսելու։

«Նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել, ես հարգանքով եմ մոտենում», - ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: