երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանին

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանին

Ադրբեջանական կառավարությունը խնդրել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Հայաստանի դիմումների հիման վրա այլևս չկիրառել ռազմագերիների հումանիտար իրավունքների պաշտպանության համար անհապաղ միջոցներ, իսկ արդեն կայացված որոշումները վերացնել` պատճառաբանելով, որ Ադրբեջանը պատշաճ ապահովում է հայ ռազմագերիների հումանիտար իրավունքները:

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կառավարության այդ «հավակնությունը» և որոշմամբ ևս մեկ անգամ վերահաստատել է այն դիրքորոշումը, որ ռազմագերիների կյանքի, առողջության և այլ հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակելու է մնալ դատարանի ուշադրության ներքո:

 

  • Կիսվել: