երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԻԵԴ-ը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել չխախտել գերիների հետ վարվելակերպի միջազգային նորմերը

ՄԻԵԴ-ը ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է արել չխախտել գերիների հետ վարվելակերպի միջազգային նորմերը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում հետեւել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված անձանց հետ վարվելակերպի  միջազգային նորմերին:

ՄԻԵԴ-ի համապատասխան հայտարարությունը ստացել Է ՏԱՍՍ-ի փարիզյան ներկայացուցչությունը:

Նշվում է, որ ՄԻԵԴ-ից փաստել են, թե բազմաթիվ դիմումներ են ստացել կոնկրետ գերիների նկատմամբ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից:

Եվրադատարանը երկու երկրների կառավարություններին խնդրել է տեղեկատվություն տրամադրել, թե արդյոք այդ անձինք գերի են վերցվել, և եթե դա այդպես է, ապա ի՞նչ պայմաններում են նրանք այժմ պահվում, անցնու՞մ են արդյոք բժշկական հետազոտություն կամ բուժում:

Նշվում է նաև, որ ՄԻԵԴ-ը չի նախատեսում Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ նոր որոշումներ կայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ:

 

  • Կիսվել: