Մհեր Ենոքյանը կշարունակի մնալ ազատության մեջ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները` 29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ: Այս մասին հայտնեցին Քրեական դատարանից:
Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ի նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի, որը հետագայում փոխվել է ցմահ ազատազրկման։ Մհեր ենոքյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է հուլիսի 23- ին։ Նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 10 տարով։


