կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեր ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որևէ ներում և բեկում կոռուպցիայի մեջ ներքաշվելու պարագայում. Նիկոլ Փաշինյան

Մեր ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որևէ ներում և բեկում կոռուպցիայի մեջ ներքաշվելու պարագայում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի քաղաքական վերնախավը ունի քաղաքական կամք կոռուպցիոն արմատախիլ անելու երկրից, այսօր «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման» թեմայով խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանում եթե մինչև 2018 թվականը կար համակարգային կոռուպցիա, ապա այժմ այդ երևույթը չկա:

Այդուհանդերձ, ըստ Փաշինյանի, համակարգային կոռուպցիայի բացակայությունը չի նշանակում, որ Հայաստանում չկան կոռուպցիոն երևույթներ:

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության՝ վերջերս կայացած նիստում մենք արձանագրել ենք, որ նույնիսկ մեր ամենամերձավոր թիմի անդամները, մեր ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որևէ ներում և բեկում կոռուպցիայի մեջ ներքաշվելու պարագայում: Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ, երբեմն այն ունի բավականին գրավիչ, հաճելի, գայթակղող տեսք ու արտաքին: Այս առումով խնդիրն ավելի է բարդանում: Մենք արձանագրել ենք, որ ուղղակի կոռուպցիայի մեզ հայտնի ձևերի նկատմամբ, այսպես ասած, արգելքներ սահմանելը չի նշանակում երաշխավորված լինել կոռուպցիայի մեջ ներքաշվելուց», -հայտարարեց Փաշինյանը:

  • Կիսվել: