երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մենք պետք է ունենանք այլընտրանքային ճանապարհներ, բայց ոչ ՀՀ սահմանային բնակչի, ՀՀ քաղաքացու իրավունքների հաշվին. ՄԻՊ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք այլընտրանքային ճանապարհներ, բայց ոչ ՀՀ սահմանային բնակչի, ՀՀ քաղաքացու իրավունքների հաշվին. ՄԻՊ (տեսանյութ)

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարցազրույցներից մեկը՝ նշելով, որ այն հրապարակվել է այն ժամանակ, երբ դեռ ադրբեջանական զինված ծառայողները փակ էին պահում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի երկու հատվածը: Թաթոյանը հավելել է, որ հարցազրույցում անդրադարձ կա նաև արդիական այլ հարցերի:
 
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Համոզված եմ, որ մեր պետությունն ունի ՀՀ համայնքների միջև մարդկանց համար կենսական ճանապարհներից ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու միջազգային իրավունքով լիարժեք հիմնավորվող հնարավորություն:
 
Ի՞նչ այլընտրանքային ճանապարհի մասին է խոսքը: Այո՛, մենք պետք է ունենանք այլընտրանքային ճանապարհներ. դա մարդու իրավունքների համար կարևոր է, կենսական է, բայց ոչ նրանց հիմքեր չունեցող պահանջներով ու ՀՀ սահմանային բնակչի, ՀՀ քաղաքացու իրավունքների հաշվին:
 
Եթե այդպես լինի, ուրեմն ի՞նչ է պետք է նաև այլընտրանքային գյուղեր ու քաղաքներ կառուցենք, նոր տեղահանվածներ ունենա՞նք:
 
Այլ գործոնների թվում պետք է օգտագործել ՀՀ սահմանային բնակիչների, ՀՀ քաղաքացու անվտանգությունն ու բնականոն կյանքը երաշխավորելու, իրավունքները պաշտպանելու հիմնարար բաղադրիչը:
 
Էլ չասած, որ չի եղել ո՛չ դելիմիտացիա, ո՛չ դեմարկացիա: Բացի դա, այդ ճանապարհների տարածքները պատմական հայկական են, այդ թվում՝ ՀԽՍՀ տարբեր ժամանակաշրջանում:
 
Հ.Գ. Այս հարցազրույցը հրապարակվել է այն ժամանակ, երբ դեռ ադրբեջանական զինված ծառայողները փակ էին պահում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի երկու հատվածը:
Հարցազրույցում անդրադարձ կա նաև արդիական այլ հարցերի՛՛:
 

  • Կիսվել: