շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Մել Դալուզյանը նաեւ իմ անձնական պաշտպանության ներքո է․ Արմեն Դարբինյան

Մել Դալուզյանը նաեւ իմ անձնական պաշտպանության ներքո է․ Արմեն Դարբինյան

Նիկոլ Փաշինյանի ելույթին ծափահարում եմ և հայտարարում. Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է: Այս մասնի թվիթերում գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը։ 

Գրառման մեջ ասվում է․ 

«Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչել: Վարչապետ Փաշինյանի հետ մեկ-երկու անգամ բարևել ենք միմյանց՝ ընդհանուր միջոցառումների ժամանակ: Նրա այսօրվա ելույթին ծափահարում եմ և հայտարարում. Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է: Մթագնածությանը՝ հավիտյան ՈՉ: ՄԱՐԴ եղեք, ՄԱՐԴԻԿ»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի  հարցին Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե շատ գոհ է  որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը, և որ  Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է։

  • Կիսվել: