երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեկնարկել է Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը

Մեկնարկել է Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ հուլիսի 20-ին, մեկնարկել է Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), եւ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն համարում է քաղաքական հետապնդում։

  • Կիսվել: