շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեկնարկել է «ՍԴ ակտերի մշակման առանձնահատկությունները. ժամանակակից փորձն ու զարգացման միտումները» խորագրով սեմինարը

Մեկնարկել է «ՍԴ ակտերի մշակման առանձնահատկությունները. ժամանակակից փորձն ու զարգացման միտումները» խորագրով սեմինարը

Դիլիջանում մեկնարկել է «Սահմանադրական դատարանի ակտերի մշակման առանձնահատկությունները. ժամանակակից փորձն ու զարգացման միտումները» խորագրով երկօրյա սեմինարը:

Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավարությամբ Կոնսորցիումի կողմից իրականացվող «Արդարադատության համակարգի ամրապնդման» ծրագրի շրջանակներում:

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել «Արդարադատության համակարգի ամրապնդման» ծրագրի աշխատակազմին՝ տվյալ մասնագիտական միջոցառումը բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում կազմակերպելու համար: Անդրադառնալով սեմինարի օրակարգին և դրա շրջանակներում քննարկղվող թեմաներին՝ Արման Դիլանյանը կարևորել է նմանօրինակ մասնագիտական քննարկումները և հույս հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերն իր հերթին ողջունելով միջոցառման մասնակիցներին` շնորհակալություն է հայտնել Սահմանադրական դատարանին` ձևավորված արդյունավետ և հեռանկարային համագործակցության համար:

Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվելու են Սահմանադրական դատարանի ակտերի մշակման առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի ակտերի կառուցվածքային առանձնահատկությունները, դրանց նախագծման առնչությամբ գոյություն ունեցող չափանիշները և միջազգային փորձը:

  • Կիսվել: