շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի խափանման միջոցի գործով նիստը

Մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի խափանման միջոցի գործով նիստը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկ անունով հայտնի Լեւոն Սարգսյանի խափանման միջոցի գործով նիստը:

Լեւոն Սարգսյանը, սակայն, դատական նիստին չի մասնակցում: Նա դիմում է գրել  դատարանին՝ նշելով, որ չի ցանկանում մասնակցել դատական նիտին: Միաժամանակ, Լեւոն Սարգսյանը խնդրել է փոխել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը:

Լևոն Սարգսյանը մեղադրվում է 2008 թվականին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կաղմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 201 թվականի հոկտեմբերից։ 2019-ի նոյեմբերին նա Մոսկվայում ձերբակալվել, կալանավորվել, ապա տեղափոխվել է Հայաստան։

  • Կիսվել: