ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 108 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 108 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 17, սառը զենքի հայտնաբերման՝ 15, զենք-զինամթերքի առգրավման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ծանր վիրավորանքի՝ 6, խարդախության և անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, անձի առևանգման, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, դրամանենգության, ապօրինի ծառահատման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերի, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ընտանեկան բռնության, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելու, սպանության սպառնալիքի և ծանր վիրավորանքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

  • Կիսվել: