շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել է 10 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 29 մարդ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 119 դեպք. գրանցվել է 10 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 29 մարդ

 ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 29-30-ը:

 
Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
  • 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 12 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
  • 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և մարմնական վնասվածք պատճառելու,
  • 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության և խարդախության,
  • 5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 3-ական դեպք՝ թմրանյութի իրացման և գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 2-ական դեպք՝ կողոպուտի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, ապօրինի ձեռնարկատրական գործունեության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման։
Բացահայտվել են նաև սեքսուալ բնույթի բռնի գործողության, փաստաթուղթ կեղծելու և այլ դեպքեր։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
  • խուլիգանության՝ 2 դեպք,
  • անձնական ունեցվածքի գողության և սպանության փորձի ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը:

Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
 
ՃՏՊ վիճակագրություն
 
Անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: