երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 74 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 74 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, յուրացման կամ վատնման՝ 8, խարդախության` 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ծեծի՝ 3, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, թմրանյութի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, սպանության՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: