երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Մեկ անձ ձերբակալվել է՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ պատգամավորի նկատմամբ Ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով. ՔԿ

Մեկ անձ ձերբակալվել է՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ պատգամավորի նկատմամբ Ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն նկատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջիններիս քաշքշել են, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննությամբ պարզվել է պատգամավորի նկատմամբ առերևույթ Ֆիզիկական ներգործություն կատարած անձանց ինքնությունը:

Նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Ա.Գ․-ն։ Միջոցներ են ձեռնարկվում՝ բռնություն կիրառած մյուս անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Կատարվում է նախաքննություն, հայտնում է քկ-ն:

 

  • Կիսվել: