երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ

Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ

Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման. կա 1 զոհ, 6 տուժած։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

«Պոկրովսկոեում բեկորային վնասվածքներով տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Իստրայում հոսպիտալացվել է Յադրոմինոյի և Գորկիի երկու բնակիչ, նրանցից մեկին վիրահատություն է սպասվում։ Մոսկվայի մարզի Դոմոդեդովոյի շրջանի Լյախովո գյուղում բժիշկների օգնությունն է պահանջվել 3 հոգու։ Զննումից և օգնություն ցուցաբերելուց հետո նրանք հրաժարվել են հոսպիտալացումից: Ցավոք, կա զոհ»,- գրել է։

Մարզի ղեկավարը հավելել է, որ ՀՕՊ ուժերով և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով Մոսկվայի մարզի տարածքում ոչնչացվել և ճնշվել է 185 ԱԹՍ։

«Իստրայում վնասվել է 10 մասնավոր տուն, ինչպես նաև տնտեսական շինություններ և 2 ավտոմեքենա։ Վոլոկոլամսկի շրջանի Պոկրովսկոե գյուղում վնասվել են տան ճակատային մասն ու ապակեպատումը»,- գրել է Վորոբյովը։

  • Կիսվել: