կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեղրիի քաղաքապետի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է դատարան. Մանուկյան

Մեղրիի քաղաքապետի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է դատարան. Մանուկյան

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափությունը բողոքարկվել է դատարան։ Այս մասին այսօր Դատախազության շենքի դիմաց անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նա հայտնեց, որ դատական նիստը նշանակվել է վաղը՝ 18։30-ին։ Նիստը տեղի կունենա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում։

Մանուկյանն ասաց. ՛՛Դատական նիստի օր, ժամի մասին հայտնի դառնալուց հետո շատ արագ կտեղեկացնենք մեր հայրենակիցներին, որովհետեւ Մեղրիի քաղաքապետը, Սյունիքում ձերբակալված 5 տասնյակից ավելի մեր հայրենակիցները ոչ թե ենթարկվում են քրեական հետապնդման, այլ դարձել են այս հակահայ վարչակազմի գերին՛՛։

Հիշեցնենք, որ այսօր, հաջակցություն սյունեցիների, բողոքի ակցիա է իրականացվում դատախազության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները պահանջում են՝ ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։

  • Կիսվել: