շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մեղրի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Մեղրի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Մեղադրանք է առաջադրել Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին։ Նա որպես մեղադրյալ ներգրավվել է խուլիգանության հոդվածով։

Մեղրի համայնքի ղեկավարը դեռ ձերբակալված է։ Ըստ պաշտպանի՝ խափանման միջոցի մասին Քննչական կոմիտեն չի հայտնել, իսկ այսօր՝ ժամը 18։30-ին, դատարանը քննելու է Զաքարյանին ձերբակալելու որոշման իրավաչափությունը։

Մեղադրանքն առաջադրվելուց հետո, ըստ Գայանե Պապոյանի, համայնքի ղեկավարը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ պատճառաբանելով, որ նրա համար հստակ չէ մեղադրանքի էությունը:

Պաշտպանի խոսքով՝ թեև իրենց միջնորդությանը, կոմիտեից հրաժարվել են պարզաբանել մեղադրանքը։

Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ այս պահին կա ձերբակալված 23 քաղաքացի, որից 19-ին մեղադրանք է առաջադրված։

  • Կիսվել: