կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Մեղադրանքն ինձ հետ կապ չունի. Ղուկաս Ուլիխանյանը՝ իր օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու քրգործի մասին

Մեղադրանքն ինձ հետ կապ չունի. Ղուկաս Ուլիխանյանը՝ իր օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու քրգործի մասին

ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական գործը Ղուկաս Ուլիխանյանի հետ կապ չունի։ Այս մասին NEWS.am-ին ասաց Ղուկաս Ուլիխանյանը։

Նա չցանկացավ մեկնաբանել հարուցված քրեական գործը. «Դա ինձ հետ բացարձակ կապ չունի»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՔԾ-ն տարածեց հաղորդագրություն, ըստ որի, այդ ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ա. Բաբայանը ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք է տվել։

Մասնավորապես, տեղեկանալով, որ Երեւան քաղաքի բնակիչներից մեկը որպես թոշակառու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ է դիմել աչքերի վիրահատությունը պետական միջոցների հաշվին իրականացնելու խնդրանքով, Ա. Բաբայանը նրանից պահանջել է ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել կայանալիք ընտրություններին եւ կողմ քվեարկել իր ներկայացրած անձի` պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին՝ խոստանալով այդ դեպքում որպես կաշառք տալ առավելություն, այն է՝ ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի տրամադրումը:

Բաբայանին առաջադրվել է մեղադրանք եւ գործն ուղարկվել դատարան:

  • Կիսվել: