շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ ճշտումներ են իրականացվում. ՀՔԾ

Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ ճշտումներ են իրականացվում. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը գործարար Սամվել մայրապետյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ նրա փաստաբանների հաղորդած տեղեկությունների վերաբերյալ ճշտումներ է իրականացնում, PrimeNews.am-ին հաղորդում են ՀՔԾ լրատվական ծառայությունից: «Այս պահին ստուգվում են փաստաբանների հայտնած տեղեկությունները: Արդյունքների մասին կհաղորդենք», փոխանցեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օդանավակայանում Գերմանիայից Հայաստան վերադառնալիս Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Ինչ վերաբերում է Մայրապետյանի համար գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանի և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի տված անձնական երաշխավորությանը, ապա ՀՔԾ-ից փոխանցեցին, որ այդ հարցը կարող է կարգավորվել օրենքի սահմաններում:

Նկատենք, որ Մայրապետյանի համար անձնական երաշխավորության համար նշված անձանցից յուրաքանչյուրը մուծել է 15 մլն դրամ գումար, որը քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, կարող է մնալ պետությանը, եթե մեղադրյալը խուսափի քրեական պատասխանատվությունից:

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում՝ Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելը: Նա 2018-ի հոկտեմբերին կալանավորվել, ապա դեկտեմբերին գրավի դիմաց ազատ էր արձակվել:

  • Կիսվել: