կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Մարտուն Գրիգորյանը հաստատեց՝ խուզարկում են իր տունը, մեքենան ու գրասենյակները

Մարտուն Գրիգորյանը հաստատեց՝ խուզարկում են իր տունը, մեքենան ու գրասենյակները

Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են ԱԺ պատգամավոր, ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի առանձնատունը, մեքենան և մի քանի գրասենյակները: Այդ մասին հաստատեց ինքը՝ Գրիգորյանը:

Ըստ նրա, իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ:

Գրիգորյանը նաև ասաց, որ տեղյակ չէ, թե արդյոք իր թիմակիցների շրջանում կան ձերբակալվածներ, բայց «խուզարկությունները մի քանի տեղ են ընթանում»:

  • Կիսվել: