հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դատարանն արդարացրեց Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին

Դատարանն արդարացրեց Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում որոշեց արդարացնել Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին։

Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանը Մարտի 1-ի իրադարձություններից հետո դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար:  Սաղաթելյանը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի պատասխանատուն:

  • Կիսվել: