երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մանվել Փարամազյանը տանն է. ինչ է մանրամասնում Քաջարանի ղեկավարը

Մանվել Փարամազյանը տանն է. ինչ է մանրամասնում Քաջարանի ղեկավարը

Քիչ առաջ ArmLur.am-ը կապ հաստատեց Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ: Փարամազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին իր տանն է, իր հետ կոպիտ վարվել կամ ծեծել չեն կարող, իր նկատմամբ բռնություն գործադրելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Վերջինս հավելեց նաև, որ աշխատանքից նոր է տուն գնացել և բավականին ծանրաբեռնված օր է ունեցել:

Հիշեցնենք, որ երեկվանից Սյունիքում լարված վիճակ է եւ սկսվել է ձերբակալությունների շարք: Այսօր Քննչական կոմիտե էին բերվել նաեւ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Գարիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, նրա տեղակալը և այլք:

 
 
 

  • Կիսվել: