Մանվել Գրիգորյանի եղբոր որդին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Tert.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ Զազանդ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու վերաբերյալ մեղադրանք առաջադրելը անհիմն է:
«Նրա գործողությունների հանցակազմ չկա, եթե մարդը դիպլոմ չի ունեցել և նրան արվեստի դպրոցի, մանկապարտեզի տնօրեն են նշանակել, դա քրեադատավարական բնույթի պատասխնատվություն չի ենթադրում: Թող ցույց տան մեկ այլ անձի, տուժողի որ պետք է նշանակվեր, բայց նրա փոխարեն տվյալ անձիք են նշանակվել: Հետևանք չկա, պետք է, որևէ մեկը տուժեր: Պաշտոնեական դիրքի չարաշահման, էական վնաս հասցնելու մասին խոսք չի կարող գնալ»,-մանրամասնեց նա:
Զարզանդ Գրիգորյանի պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալին նախկինում մի շարք, սակայն գործերը կարճվել էին. մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ խուլիգանական դրդումներով, 182-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով՝ շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, 182-րդ հոդվածի 3 մասի 2-րդ կետով՝ շորթում՝ կազմակերպված խմբի կողմից, 131-րդ հոդվածի 2 մասի 1-ին, 2, 3, և 7-րդ կետով՝ մարդուն առևանգել մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ շահադիտական դրդումներով, 182-րդ հոդվածի 3 մասի 2-րդ կետով՝ շորթումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։
«Երկու տարի չկարողացան հիմնավորել, հիմա էլ թողել են միայն պաշտոնական դիրքի չարաշահումը, որը ևս կրկնում եմ՝ անհիմն է»։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Զարզանդ Գրիգորյանը, հանդիսանալով Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար, հակառակ ծառայության շահերի օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պաշտոնի անձնագրին չբավարարող անձանց արվեստի դպրոցի և մանկապարտեզի տնօրենի պաշտոններին նշանակելու մասին ստորագրել է կարգադրություններ: Զարզանդ Գրիգորյանը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբոր որդին է: