Մանկապարտեզում վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենը կալանավորվել է
Մեծամորի մանկապարտեզում վերանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենը կալանավորվել է, կապալառու ընկերության տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծամորի մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում կեղծիքներ և չարաշահումներ են հայտնաբերվել, շինկազմակեպություների տնօրեններ են ձերբակալվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հաստատել էին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ, որոնք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև կեղծիք կատարելու մեջ:


