Մանկապարտեզի բակում հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանի թիվ 107 մանկապարտեզի բակում երեկ գիշեր հնչած կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Վարույթը նախաձեռնվել է երկու հոդվածով՝ խուլիգանության ու հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության։
«Իրականացվել է դեպքի վայրի զննություն, կատարվում են առաջնային անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ»,- հավելեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։


