Մանասյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին
Հուլիսի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Ողջունելով դեսպանին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հաստատության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում երկկողմ կառուցողական երկխոսության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր՝ անդրադառնալով ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանը, կալանքի կիրառման պրակտիկային, բռնի տեղահանված և անհայտ կորած անձանց իրավունքներին, ինչպես նաև ատելության խոսքի կանխարգելմանն առնչվող և մի շարք այլ խնդիրների։
Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իրականացված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։


