երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ Թեհրանը «վճռական» կպատասխանի ԱՄՆ ագրեսիային

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ Թեհրանը «վճռական» կպատասխանի ԱՄՆ ագրեսիային

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հղած նամակում հայտնել է, որ Թեհրանը «վճռական» կպատասխանի, եթե ենթարկվի ԱՄՆ ռազմական ագրեսիային։

«Իրանը վճռական եւ համամասնական պատասխան կտա, եթե ենթարկվի ռազմական ագրեսիայի»,- նշված է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչի նամակում։

«Հարձակման դեպքում տարածաշրջանում թշնամական ուժերի  բոլոր բազաները, օբյեկտները եւ նյութական միջոցները կդառնան օրինական թիրախներ՝ Իրանի պաշտպանական գործողությունների համատեքստում»,- ընդգծել է դիվանագետը։

Նշվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը Իրանի հանդեպ «ազդանշան է ռազմական ագրեսիայի իրական վտանգի մասին»։ Առաքելությունում միաժամանակ ավելացրել են, որ Իրանը պատերազմ չի ցանկանում։

Եթե ԱՄՆ-ը բանակցություններին «մոտենա ամենայն լրջությամբ եւ անկեղծությամբ ու նախատեսի իսկական հարգանք Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության սկզբունքների եւ միջազգային իրավունքի նորմերի հանդեպ», ապա գուցե ձեռք բերվի «ամուր եւ հավասարակշռված որոշում», նշված է նամակում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Իրանը 10-15 օր ունի ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու համար Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, եւ հավաստիացրել էր, որ Վաշինգտոնը գործարքը կստանա «այս կամ այն միջոցով»։ Թրամփը նորից նախազգուշացրել է, որ Իրանի հետ «տեղի կունենան շատ վատ բաներ», եթե համաձայնագիր չկնքվի։

  • Կիսվել: