հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մահվան ելքով վթար Դավիթ Բեկի փողոցում

Մահվան ելքով վթար Դավիթ Բեկի փողոցում

Փետրվարի 17-ին՝ ժամը 20:25-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 29-ամյա ուղևոր Լևոն Մուշեղյանը տեղում մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտովթարին մասնակից է եղել նաև մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը հեռացել էր դեպքի վայրից: Բացատրական աշխատանքի արդյունքում 18-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և ձերբակալվել: 

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: