շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մահվան ելքով ավտովթարներ Տավուշի և Արագածոտնի մարզերում (տեսանյութ)

Մահվան ելքով ավտովթարներ Տավուշի և Արագածոտնի մարզերում (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Գանձաքար գյուղի սկզբնամասում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով, 2022 թ. փետրվարի 07-ին` ժամը 01:10-ի սահմաններում, տղամարդն իր BMW մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին և տեղում մահացել, իսկ ուղևորը դիմել է բուժօգնության։



Նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։



Կատարվում է նախաքննություն:



ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները:



Ըստ նախնական տվյալների, 2022 թ. փետրվարի 5-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում,  42-ամյա տղամարդը, իր վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով, հիշյալ վայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:



Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն:  Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:



Նախաքննությունը շարունակվում է:



Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: