հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լրագրողները Սյունիքի սահմաններին թեմաներ լուսաբանելու համար պետք է ստանան ՀՀ ԱԱԾ համաձայնությունը

Լրագրողները Սյունիքի սահմաններին թեմաներ լուսաբանելու համար պետք է ստանան ՀՀ ԱԱԾ համաձայնությունը

ՀՀ Սյունիքի մարզի սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար լրագրողներին անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում՝ նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ: Այս մասին ասված է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հաղորդագրության մեջ։

Աղբյուրը համաձայնություն ստանալու անհրաժեշտությունը պայմանավորել է ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը։

«Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: