կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Վանաձորի 38-ամյա բնակիչը շշալցրել է կեղծ ալկոհոլային խմիչքներ, ապա իրացրել

Վանաձորի 38-ամյա բնակիչը շշալցրել է կեղծ ալկոհոլային խմիչքներ, ապա իրացրել

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրաշմանիշներ, ապա իրացնում: Այս մասին գրում են ՆԳՆ-ից:

Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, դրոշմանիշներ, պիտակներ ու ակցիզներ:

Տղամարդը ձերբակալվել ու կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: