հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Լիբանանահայ  նախկին նախարար Ջորջ Փուչիկյանի բնակարանում խուզարկություն են կատարվել

Լիբանանահայ նախկին նախարար Ջորջ Փուչիկյանի բնակարանում խուզարկություն են կատարվել

Լիբանանահայ  նախկին նախարար Ջորջ Փուչիկյանի բնակարանում երեկ երկրի իրավապահները խուզարկություն են կատարել, գրում է «Արևելքը»։

Հաղորդվում է, որ խուզարկություններ են կատարվել նաև Փուչիկյանի ղեկավարած Ճարտարարվեստի և արդյունաբերության նախարարության կարևոր պաշտոնյաների  բնակարաններում։ Իրավապահների ուշադրության կենտրոնում է նաև նախկին նախարարի գրասենյակի պատասխանատու  Լևոն Քյուրիմյանը։

Փուչիկյանը նաև  հարցաքննության է կանչվել, բայց առողջական խնդրի պատճառով չի ներկայացել։ Առաջիկա շաբաթ  այս  թղթածրարի  առթիվ կարեւոր  զարգացումներ  են սպասվում։

  • Կիսվել: