երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԼՀԿ-ն հայց է ներկայացրել 1in.am-ի դեմ. պահանջը` լուրը հերքելն է

ԼՀԿ-ն հայց է ներկայացրել 1in.am-ի դեմ. պահանջը` լուրը հերքելն է

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է, որ  Էդմոն Մարուքյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Եղիազարյանն ու Տարոն Սիմոնյանը դիմել են դատարան՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության: Պահանաջը իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը հերքելն է:

 

«Խոսքը մասնավորապես նշված ընկերությանը պատկանող «Առաջին լրատվական» կայքում հրապարակված՝ ««Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս առանձնատանը» նյութի մասին է։

 

Հայտնում եմ նաև, որ մինչ դատարան դիմելը մեր կողմից ձեռնարկվել են օրենսդրությամբ նախատեսված քայլեր՝ հարցն արտադատական կարգով լուծելու համար, սակայն նշված ընկերությունն այդպես էլ չի հերքել իր հրապարակած ապատեղեկատվությունը»,- գրում է Մարուքյանը:

  • Կիսվել: