երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լևոն Քոչարյանը ձերբակալվեց. փաստաբան

Լևոն Քոչարյանը ձերբակալվեց. փաստաբան

Լևոն Քոչարյանը ձերբակալվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

՛՛Առավոտյան ժամը 12:00-ին ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին դաժան ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել: Լ. Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով հանցագործության մասին հաղորդում էինք ներկայացրել: Քիչ առաջ քննիչը մեզ հանձնեց ձերբակալման որոշումը, որից պարզ դարձավ, որ խոշտանգող ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետի ծեծել է՛՛,-նշել է նա:

Փաստաբանը հայտնել է, որ այդ հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

՛՛Հ.գ.Լ. Քոչարյանի կողմից բերետներին ծեծելու տեսանյութը մեկնաբանությունում տեղադրում եմ. Քննչական կոմիտեին կոչ եմ անում դիտել այն՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: