երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Ռումինիան F-18 կործանիչներ է օդ բարձրացրել Ուկրաինայի հետ սահմանին հայտարարված օդային տագնապի պատճառով

Ռումինիան F-18 կործանիչներ է օդ բարձրացրել Ուկրաինայի հետ սահմանին հայտարարված օդային տագնապի պատճառով

Ռումինիան երեքշաբթի գիշերը F-18 կործանիչներ է օդ բարձրացրել՝ ռումինա-ուկրաինական սահմանի մոտ նկատված անօդաչու թռչող սարքերի պատճառով հայտարարված օդային տագնապի ֆոնին, հայտնում է երկրի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Ազգային պաշտպանության նախարարության ռադիոլոկացիոն համակարգը Ուկրաինայի օդային տարածքում՝ Ռումինիայի հետ գետային սահմանի մոտ, երկու օդային թիրախ է հայտնաբերել։ «Միխայիլ Կոգելնիչանու» 57-րդ ավիաբազայից օդ են բարձրացել Իսպանիայի ռազմաօդային ուժերի երկու F-18 կործանիչներ, որոնք ընդգրկված են օդային ոստիկանության ուժեղացված մարտական հերթապահության կազմում», — նշված է ռազմական գերատեսչության կայքում։

Տուլչայի շրջանում հայտարարվել է օդային տագնապ, որը տևել է մոտ մեկ ժամ։ Նախարարությունից ընդգծել են, որ նկատված ԱԹՍ-ները չեն խախտել երկրի օդային տարածքը։

  • Կիսվել: